Գիտնականները պարզել են քնելու համար ամենահաջող դիրքը
Վերջերս գիտնականները որոշել են անկողնում քնելու համար լավագույն դիրքը:
Իդեալական տարբերակը մեջքի վրա պառկած քնելն է: Այդ դիրքը կանխում է պարանոցի ու մեջքի հատվածում ցավերի առաջացումը, նվազեցնում է թթվածնային ռեֆլյուքսն ու կնճիռների քանակը:
Գիտնականները նշում են, սակայն, որ շնչառության խնդիրներ ունեցող մարդկանց համար այդ դիրքը լավագույնը չէ, հաղորդում է Meddaily-ն:
Իսկ այն մարդկանց, ովքեր տառապում են պարանոցի շրջանի ցավերից, մեջքի վրա պառկած քնելուց առաջ խորհուրդ է տրվում գլխի տակ փափուկ բարձ դնել:
Իսկ քնելու համար ամենաանհաջող դիրքը փորի վրա պառկած վիճակում է: Բացի կնճիռների քանակի ավելացումից, այդ դիրքի պարագայում ողնաշարը գտնվում է լարված վիճակում, մեջքն ու հոդերը չեն հանգստանում, ինչի հետևանքով հոգնածության զգացողությունը կարող է չլքել մարդուն անգամ երկարատև քնից հետո: