Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում միջին բուժաշխատողը օրեկան ավելի քան 9 ժամ (540 րոպե) անցկացնում է հիվանդանոցում (ամսեկան ավելի քան 176 ժամ):
Եվրոպական կլինիկաների վիրահատող բժիշկը (ուրոլոգ, գինեկոլոգ, վնասվածքաբան կամ այլ նեղ մասնագիտացված բժիշկ) յուրաքանչյուր օր վիրահատական սրահում անց է կացնում է 210-ից - 350 րոպե: Հայաստանում միջին վիրաբուժական ծանրաբեռնվածությունը անշուշտ ավելի փոքր է, սակայն պետք է նաեւ հաշվի առնել հերթապահությունների և շտապ միջամտությունների դեպքերի ժամանակահատվածը:
Յուրաքանչյուր բուժաշխատող կհամաձայնի, որ հիվանդանոցում անհամեմատելիորեն ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան հիվանդանոցից դուրս: Հենց այդ պատճառով է, որ բուժաշխատողի մոտ սրտային հիվանդությունների վտանգի հետ համատեղ ստորին վերջույթների անոթային պրոբլեմները նույնպես չափազանց արդիական են, վերջինս անշուշտ պայմանավորված են երկարատև և լարված ոտքի վրա կանգնած աշխատանքի հետ:
Suecos անվամբ իսպանական կոշիկների ընկերությունը շվեդական ոճաբանների և մի խումբ օրթոպեդ բժիշկների հետ համատեղ շուրջ 15 տարվա ընթացքում ստեղծել են հատուկ բժիշկների համար նախատեսված կոշիկներ:
Աննախադեպ արտաքին էլեգանտության հետ մեկտեղ, կոշիկները չափազանց թեթև են (ընդհամենը 140 գրամ)` ի շնորհիվ X-CellTM նյութի կիրառման: Քայլելու ընթացքում 66%-ով թեթևքցնում են ստորին վերջույթների մկանային լարվածությունը: Suecos-ի յուրահատուկ դիզայնը ապահովում է բարձր էրգոնոմիկա և հարմարավետության զգացում: Այն ունի հակասահող մակերես, արագ և հեշտ մաքրվում և ախտահանվում է: Կոշիկները պաշտոնապես սերտիֆիկացված են և չեն պարունակում թունավոր տարրեր:
Հայաստանյան «Մեդտեխսերվիս» ընկերությունը, հանդիսանալով Suecos ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը, բարձրորակ, էլեգանտ և գերհարմարավետ կոշիկների արժեքը սահմանել է 17.000 դրամ (Եվրոպայում առաջարկվող գինը կազմում է 60 Euro):
Հայաստանում կոշիկները վաճառքի են հանված 4 տարբեր գույներով`սպիտակ, կանաչ, սև և կապույտ: