Հող կերեք. խորհուրդ են տալիս ամերիկացի գիտնականները
Հողը կարող է յուրահատուկ վահան ծառայել մակաբույծներից ու տոքսիններից պաշտպանվելու համար։ Սննդի մեջ կավի կամ ցեխի օգտագործումը դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի վրա։
Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները՝ վերլուծելով այս թեմային առնչվող հարյուրավոր հաշվետվությունները։
Որպես օրենք՝ այսպիսի դիետա խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնց օրգանիզմում նկատվում է այնպիսի օգտակար տարրերի բացակայություն, ինչպիսիք են ցինկն ու կալցիումը։
Պարզվում է՝ սննդի մեջ հողի օգտագործման մասին առաջին անգամ գրել է Հիպոկրատն ավելի քան 2000 տարի առաջ։