Շատերը տառապում են բերանի տհաճ հոտից,բայց քչերն են դա խոստովանում նույնիսկ իրենք իրենց: Բժշկի չեն դիմում և տառապում են,իսկ շրջապատը տուժում է: Իսկ դա վերացնել կարելի է տան պայմաններում:
Առաջին ,միշտ լավ լվանալ ատամները և չմոռանալ լեզվի մասին: Ատամի խոզանակի վրա հատուկ մազիկների կարիքը չկա,դրանք լավ չեն լվանում; Ձեռք բերեք առանձին խոզանակ կոշտ մազերով, հատուկ լեզվի համար: Հետո բերանը ողողել տաք ջրով , հետո սառնարանից վերցնել մեկ ճյուղ մաղադանոս և ծամել: Այն սպանում է անդուր համը և պաշտպանում լնդերը:
Եթե սովորաբար դուք չեք տառապում տհաճ հոտից,բայց սոխ եք կերել և արագ ուզում եք թարմացնել շնչառությունը,կերեք ընկույզ`ցանկացած:
Հնդկական,սովորական,մայրենու ընկույզ,նուշը հոյակապ լուծում է այդ խնդիրը; Կարելի ծամել լիմոնի կամ նարնջի կեղև,թուրիննոջը և լայմը նույնպես կօգնեն: Եթե այդ պահին ցիտրուս չունեք,կարող եք ծամել կարդամոնի հատիկ և խմել մի բաժակ կաթ: