Հինգշաբթի, 25.04.2024, 17:00
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 19 » Ինչպես ազատվել թաքնված վնասակար սովորություններից
19:59
Ինչպես ազատվել թաքնված վնասակար սովորություններից





Մենք վնասակար սովորություններ ունենք, որոնց մասին նույնիսկ տեղյակ էլ չենք։ Եթե օրական երկու տուփ ծխախոտ եք օգտագործում և գիշերը քնում եք ընդամենը 3 ժամ, ապա դա չի նշանակում, որ ձեր կյանքում առողջության համար այլ վնասակար սովորություններ այլևս չկան։

Դրանք պարզապես չենք նկատում կամ չենք համարում ավելի վնասակար։ Օրինակ, աշխատանքային որևէ օր առանց սուրճի կարո՞ղ է անցնել։ Բայց այս ըմպելիքի պարբերաբար օգտագործումը կարող է ազդել նյարդերի վրա։ ‚Կոֆեինի ամենօրյա բարձր չափաքանակները բարձրացնում են նյարդային լարվածությունը և իջեցնում հավասարակշռությունըե, ասում են ավստրալիացի գիտնականները։ Մասնագետները վերջերս հետազոտություն են կատարել, որի ընթացքում հաստատել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր մեկ շաբաթում օրական 400 միլիգրամից ոչ պակաս կոֆեին են օգտագործել (չորս բաժակ), 35%-ով նվազել է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, որն էլ կարող է հանգեցնել շաքարային դիաբետի։

 

Սկսեք այն բանից, որ ամեն օր պետք է գրանցել այն, ինչ ուտում և խմում եք մի քանի օրվա ընթացքում։ Հարկ է որոշել կոֆեինի աղբյուրը, որը պարունակվում է ոչ միայն սուրճի, այլև թեյի, գազավորված և էներգետիկ ըմպելիքների մեջ։ Օգտագործվող կոֆեինի քանակությունը պետք է ճիշտ որոշել և փորձել այն նվազեցնել 10%-ով։ Հետո նորից շարունակել իջեցնել 10%-ով մի քանի օրվա ընթացքում, մինչև կոֆեինից կախվածությունը հանդարտվի։  Օրական մեկուկես-երկու ժամ ենք ծախսում տրանսպորտով երթևեկելիս, որտեղ աղմուկ է, և ստիպված ենք բարձր երաժշտություն լսել, դրան գումարած մեքենաների աղմուկն ու ազդանշանները։ Ժամանակի ընթացքում դրանք կարող են հանգեցնել լսողության երկարատև խանգարման, քանի որ ներքին ականջի նյարդային բջիջները պարզապես մահանում են սթրեսից։ Բացի այդ, ականջներում կարող է աղմուկի անընդհատ զգացողություն առաջանալ։

 

Բոլորս գիտենք, որ ծխելը վնասակար է, սակայն մեզանից ոմանք իրենց թույլ են տալիս ծխել ամսական 1-2 գլանակ, դա լրիվ անհեթեթություն համարելով։ Բայց, նույնիսկ այդ պարբերականությամբ էլ մենք թունավորում ենք սեփական օրգանիզմը։ Բժիշկները վաղուց են հայտարարել, որ ծխելու ոչ մի թույլատրված ցածր չափաքանակ գոյություն չունի, որովհետև քիչ չափաքանակները վաղ թե ուշ երբեմն մեծանում են, ինչն էլ հանգեցնում է կախվածության։ Եթե ցանկանում եք ինչ-որ բան պահել ատամների արանքում, ապա դա կարող է լինել կոկտեյլների համար նախատեսված փայտիկները։ Իսկ նիկոտինի ուժեղ ցանկության դեպքում օգտվեք հատուկ մաստակներից։ Ճիշտ է, ինչքան հազվադեպ, այնքան լավ, այն նույնպես կարող է կախվածություն առաջացնել։

 

Ոչ մի սարսափելի բան չկա, եթե շաբաթը մեկ-երկու անգամ նստում եք հեռուստացույցի առջև կարտոֆիլի չիփսերով։ Իսկ, երբ այն հաճախ է պատահում, ապա վերածվում է վատ սովորության։ Երբ մարդը ‚գամված է հեռուստաարկղինե, ապա նա 71%-ով ավելի է սնունդ օգտագործում, քան սովորաբար։ Եվ հեռուստացույցի առջև անցկացրած շաբաթական 19 ավելորդ ժամերը 97%-ով բարձրացնում են ավելորդ քաշի առաջացման ռիսկը։ Ինքներդ որոշեք, թե ինչ եք իսկապես ցանկանում դիտել և ինչը կարող եք ձայնագրել փլեերի վրա և մեկ ուրիշ անգամ նայել։

 

Շաբաթական գոնե երեք անգամ աշխատանքից հետո ազատ ժամանակն անցկացրեք տարբեր ձևերով։ Հանդիպեք ընկերներին կամ էլ կինոթատրոն հաճախեք։ Դա հանգստանալու և սթրեսը հանելու լավագույն միջոց է։



Դիտումներ: 2191 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 5.0/2
Միայն մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Օրացույց

«  Սեպտեմբեր 2011  »
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների Արխիվ

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz