Բնությունը մարդուն տվել է ուժեղ և ճկուն ողնաշար, ինչի շնորհիվ մենք կարողանում ենք պահել ուղղահայաց դիրք: Սակայն ոչ ճիշտ ապրելակերպը, անշարժությունը, վնասվածքները, սնունդը առաջացնում են ողնաշարի հիվանդություններ:
Ողնաշարը կորցնում է ճկունությունը, առաջանում են լուրջ փոփոխություններ ներքին օրգանների աշխատանքում, մկաններում ու հոդերում: Դրանք են` սկոլիոզը, օստեոխոնդրոզը, որոնք կյանքի ընթացքում զարգանում են մարդու մոտ և որոնց ֆոնի վրա էլ առաջանում են ռադիկուլիտը, միջողային սկավառակների ճողվածքները` պարանոցի կամ գոտկամասի հատվածում:
Օստեոխոնդրոզի հիմնական նշաններն են` ցավ պարանոցի հատվածում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր մեջքի, թիկունքի կամ գոտկամասի հատվածներում, շարժունակության խանգարում, թմրածության զգացողություն ձեռքերում և ոտքերում: