Մաշկի համար նախատեսված պլաստիրը, որը պարունակում է էստրոգեն, թույլ կտա լավացնել կնոջ հիշողությունը: Ինչպես հավաստում են գիտնականները, հորմոնը, որի մակարդակը կնոջ օրգանիզմում դաշտանադադարի ժամանակ նվազում է, պաշտպանիչ ազդեցություն է ունենում ուղեղի նյարդային բջիջների վրա` միացնելով այն նյարդային բջիջները, որոնք մասնակցում են հիշողության գործընթացին:
Անկախ հետազոտությունները ցույց են տվել, որ էստրոգենը բարձրացնում է նյարդային բջիջների միջև առկա կապը: Գիտնականները նաև կարծում են, որ այս հորմոնը նվազեցնում է դեմենցիայի զարգացման հավանականությունը` պաշտպանելով ուղեղի բջիջներն այն վնասակար քիմիական նյութերից, որոնք առաջանում են օրգանիզմում ծերացման գործընթացի ժամանակ: