Կոման (կոմատոզ վիճակը) (հուներեն κῶμα - խորը քուն) սուր զարգացող ծանր ախտաբանական վիճակ է, որը բնութագրվում է ԿՆՀ-ի ֆունկցիաների հարաճող ճնշմամբ, գիտակցության կորստով, արտաքին գրգռիչների նկատմամբ ռեակցիայի խանգարմամբ, շնչառության, արյան շրջանառության և օրգանիզմիկենսագորունեության ապահովման այլ ֆունկցիաների աճող խանգարումներով։
Այս իմաստով "կոմա” հասկացությունը նշանակում է ԿՆՀ-ի ճնշման ամենածանր աստիճանը (որին հետևում է ուղեղի մահը), որը բնութագրվում է ոչ միայն գիտակցության լրիվ բացակայությամբ, այլ նաև առեֆլեքսիայով և օրգանիզմի կարևոր ֆունկցիաների կարգավորման խանգարումներով։
Կլինիկական պրակտիկայում ամրացել է "կոմա” հասկացությունը, որպես հաճախ իր զարգացման մեջ որոշակի փուլայնություն ունեցող, սպառնալի ախտաբանական վիճակ,որն այդպիսի դեպքերում պահանջում է անհապաղ ախտորոշում և թերապիա ԿՆՀ-ի ֆունկցիաների խանգարման հնարավոր վաղ փուլերում, երբ դրանց ճնշումը դեռ չի հասել ծայրահեղ աստիճանի։ Դրա համար կոմայի կլինիկական ախտորոշումը դրվում է ոչ միայն դրան բնութագրող բոլոր նշանների, այլ նաև ԿՆՀ-ի ֆունկցիաների մասնակի ճնշման ախտանիշների (օրինակ` ռեֆլեքսների պահպանմամբ, գիտակցության կորստի դեպքում ) առկայության դեպքում, երբ այն գնահատվում է որպես կոմատոզ վիճակի զարգացման փուլ։
Արթուն կոմա (լատ. coma vigile ) շրջապատի և իր նկատմամբ լրիվ անտարբերության և անմասնակցության վիճակ է, աուոպսիխիկայի, իսկ որոշ դեպքերում և ալլոպսիխիկ կողմնորոշման պահպանմամբ։
Սոմնոլենտ կոմա ( coma somnolentum, լատ. somnolentus. քնկոտ) բարձրացած քնկոտության ձևով մշուշապատ գիտակցության վիճակ է։
ԿՆՀ-ի սկզբնական կամ չափավոր արտահայտված ճնշման դռսևորումների գնահատման համար հիմք են ծառայում կոմայի զարգացման ընդհանուր օրինաչափությունների հասկացումը և այն հիվանդությունների և ախտաբանական պրոցեսների իմացումը, որոնց դեպքում կոման բնորոշ բարդություն է, յուրահատուկ կապված է հիմնական հիվանդության ախտածնության հետ և որոշում է դրա վիտալ կանխատեսումը, որն ենթադրում է նաև անհապաղ օգնության տակտիկայի որոշակի յուրահատկություն։
Այսպիսի դեպքերում կոմայի ախտորոշումն ունի ինքնուրույն նշանակություն և արտացոլվում է ախտորոշման ձևակերպման մեջ, օրինակ` բարբիտուրատներով թունավորում, երրորդ աստիճանի կոմա։ Սովորաբար կոման չի ընդգծվում ախտորոշման մեջ, երե դրա մեջ ընդգծված է այլ ախտաբանական վիճակ, որի դեպքում գիտակցության կորուստն ենթադրվում է որպես արտահայտման բաղկացուցիչ մաս, օրինակ` անաֆիլակտիկ շոկի, կլինիկական մահվան ժամանակ։