Բրիտանացի գիտնականների հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով չեն մաքրում ատամները սրտային հիվանդություններ ձեռք բերելու ռիկսը 70 տոկոսից ավել է:
Գիտնականները փորձ են անցկացրել, որին մասնակցել է 11 հազար կամավոր մեծահասակ: Նրանք հայտնաբերել են, որ մասնակիցների 29 տոկոսը, ովքեր ատամները չեն մաքրում առավոտյան և երեկոյան, գանգատվում են սրտանոթային համակարգի աշխատանքից: Հետազոտողները ենթադրում են, որ բերանի խոռոչի բորբոքումը հնարավոր է հանգեցնում է զարկերակի նեղացման: