Նյու Յորքյան Լենգոն ինստիտուտի բժշկական կենտրոնի բժիշկները պարզել են, որ մազերի պիգմենտացիայի համար պատասխանատու է Wnt սպիտակուցը, որը վերահսկում է մարդու օրգանիզմի բիոլոգիական բազմաթիվ գործընթացներ:
Գիտնականները մի քանի տասնամյակ առաջ արդեն գիտեին, որ մազերը ներկելիս փոխազդեցության մեջ են գտնվում ֆոլիկուլների ցողունային բջիջները և պիգմենտ վերարտադրող melanocyte բջիջները: Բայց պատճառները, որ ընկած էին պիգմենտացիայի հիմքում, բացահայտված չէին: Կենտրոնի գիտնականների խոսքով՝ հենց Wnt սպիտակուցի բացակայությունն է «ստիպում» մազերին փոխել իրենց սկզբնական գույնն ու ճերմակել:
Նախկինում կարծում էին, որ մազերի ճերմակելու գործընթացում կարևոր դեր են խաղում երկու տարբեր բջիջներ, իսկ հիմա արդեն ակնհայտ է, որ այդ գործընթացում իր դերն ունի Wnt-ն:
Հետազոտող խմբի ղեկավար պրոֆեսոր Մայումի Իտոն հայտարարել է, որ Wnt-ն գենետիկ փոփոխությունների ենթարկելով հնարավոր կլինի կասեցնել մազերի ճերմակելու գործընթացը: Գիտնականներն այդ փորձն արդեն հաջողությամբ իրականացրել են մկների վրա: