Բնության մեջ գոյություն ունեցող բոլոր գույները բաժանվում են երկու խմբի` աքրոմատիկ (սպիտակ, սև, մոխրագույն) և քրոմատիկ (դրանք մենք տեսնում ենք սպեկտրում )։
Սովորաբար մարդու աչքը ընկալում է մոտ 300 աքրոմատիկ և 1000 – 1500 քրոմատիկ գուներանգ։ Կան մարդիկ, որոնք ընդունակ են ավելի շատ տեսնելու։ Ռուս մեծ նկարիչ Ի.Ե.Ռեպինը, օրինակ, տարբերում էր գույների 2000 երանգ։ Մարդկության կողմից գույների ճանաչումը և օգտագործումը շատ դանդաղ է կատարվել։
Սկզբում յուրացվել և օգտագործվել է դեղինը, ապա կարմիրը, կանաչը և կապույտը։ Երեխան ամենից առաջ ընկալում է դեղին և կարմիր գույները։ Կանաչը զգալիորեն ուշ է ընկալում։ Հետազոտությունները ցույց են տալիս,որ նունիսկ Հոմերոսի ժամանակներում կապույտ գույնի մասին ոչ մի հիշատակում չկար։
Բայց արդեն VI-V դդ. մ.թ.ա. հույն քանդակագործների արձանները ներկում էին կապույտ ներկանյութերով։ Տարբեր ներկերի օգտագոծումը սկսվել է միայն հետագա դարերում։