Վերքերը կարող են հանգեցնել մաշկի չարորակ նորագոյացությունների այն մարդկանց մոտ, ովքեր քաղցկեղի նախատրամադրվածություն կամ հակում ունեն:
Բանն այն է, որ մաշկի տարբեր վնասվածքները կարող են դեպի վերքը մուտանտ ցողունային բջիջների տեղաշարժի պատճառ դառնալ, ինչն էլ փաստորեն հանգեցնում է ուռուցքի առաջացման: Այս եզրակացության են եկել Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականներ Սանի Վոնգը և Ջերեմի Ռեյտերը:
Սակայն որոշ գիտնականններ այս հայտնագործությանը կասկածանքով են վերաբերվում, միաժամանակ խոստովանում են, որ հետազոտությունը բավական «հետաքրքիր» մեխանիզմ է ցուցադրում: