Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ սերը նվազեցնում է ցավի զգացողությունը եւ անվտանգության զգացում է առաջացնում` ազդելով գլխուղեղի համապատասխան հատվածների վրա:
Կալիֆոռնիայի համալսարանիգիտնականների հետազոտությանը մասնակցել է 17 կին, որոնք այդ ընթացքում ռոմանտիկ հարաբերությունների մեջ են եղել: Նրանք բոլորը ստացել են էլեկտրական ցնցումներ` գտնվելով մագնիսական հատուկ տոմոգրաֆում:
Միեւնույն ժամանակ, կանանց ցուցադրվել է իրենց սիրեցյալների, անծանոթ մարդկանց, ինչպես նաեւ անշունչ առարկաների նկարներ:
Փորձարկման ընթացքում կանայք 20 բալանոց սանդղակով գնահատել են յուրաքանչյուր ցնցումից ստացված ցավը: Պարզվել է, որ ամենաթույլ ցավը կանայք զգացել են իրենց սիրելիի նկարին նայելիս: