Ութբաթ, 26.04.2024, 17:57
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Նյարդային համակարգ

Ուղեղի մարզումն իսկապես աշխատում է
28.08.2011, 16:43



Գիտնականները որոշել են, որ ուղեղի մարզման համար բոլորովին էլ անհրաժեշտ չէ խաչբառեր լուծել կամ` Մոցարտ լսել: Եթե մարդու համար կարևոր է արագ և սթափ տրամաբանելը, ինչպես նաև խնդիրներ լուծելը մաքսիմալ կարճ ժամկետներում, ապա անհրաժեշտ է գլխուղեղի մարզման յուրահատուկ ձև:

Միչիգանի համալսարանի հոգեբան Ջոն Ջոնայդսը ներկայացրել է հետազոտության նոր արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ որոշակի տեսակի առաջադրանքների կատարելը` օրական քսան րոպե, արդեն քսան օր անց ցույց են տալիս ուղեղի աշխատանքի լավացումը: Մասնավորապես` դա առաջացած նոր խնդիրները քննարկելու և լուծելու մարդու լավ հնարավորություն ունենալն է, որը ժամանակակից մարդու կյանքի անկյունաքարային տարրերից է: Մարզման արդյունքը պահպանվում է երեք ամսվա ընթացքում: Իսկ վարժությունը` ընդամենը շրջադարձային N-խնդրի լուծումն է:


Շրջադարձային N-խնդիրն ազդում է ուղեղի կարևորագույն ֆունկցիայի վրա, որը հայտնի է որպես աշխատանքային հիշողություն (հիշողության բաժնում ինֆորմացիան ակտիվ և հեշտ վերականգնելի վիճակում պահելու ունակություն), ինչը շատ կարևոր է աշխատանքից հաճախակի կտրվելու պայմաններում: Աշխատանքային կամ օպերատիվ հիշողությունը դուրս է սովորական երկարատև հիշողության սահմաններից, քանի որ իր մեջ կրում է նրա վերամշակման էլեմենտներ: Բացի այդ N-խնդրի լուծումը  մտածելակերպը ավելի կայուն և պահպանողական է դարձնում, ինչը նույնպես շատ կարևոր է ժամանակակից մարդ
ու համար:

Մեկնաբանություն: Նյարդային համակարգ | Ավելացված է: Vahe
Դիտումներ: 1663 | Բեռնումներ: 0 | Մեկանաբանություններ: 6 | Գնահատականը: 4.0/2
Միայն մեկանբանությունները: 1
0  
1 hayk sargsyan   (17.04.2015 02:10) [Նյութ]
գովազդը լավն է իսկ ինչպես իմանանք մարզվելու ձևը?

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz