Ութբաթ, 26.04.2024, 10:22
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Նոյեմբեր » 15 » Կլաուստրոֆոբիա
13:43
Կլաուստրոֆոբիա



Վախը մարդու հոգեկանի անբաժան բաղադրիչներից է, այն մարդու բնածին ինքնապաշտպանական բնազդ է: Սակայն հաճախ այն հիվանդագին է դառնում եւ քայքայում մարդու անհատականությունը, վնասում, վերածվելով հիվանդության կամ էլ լուրջ խանգարման: Վախը կարող է առաջանալ միջատների, սողունների, մթության, բարձրության հանդեպ:Հաճախ կարելի է հանդիպել փակ տարածություններից վախի,այսինքն, կլաուստրոֆոբիայի դեպքերի:

Կլաուստրոֆոբիան նոպայաձեւ բնույթ ունի եւ առաջանում է փակ տարածքներում եւ մեծաքանակ մարդկային կուտակումների դեպքում (ամբոխի, հերթի մեջ): Այն հանկարծակի է սկսվում, եւ մարդը կորցնում է ինքնակառավարումը. առաջանում է խուճապի,շնչահեղձության զգացում: Այդ մարդիկ սկսում են խուսափել նեղ, փակ տարածքներից, վագոններից, մետրոյից, վերելակից,նրանց հետապնդում է կլաուստրոֆոբիայի վախը: Նոպաներն ուղեկցվում են վեգետատիվ նյարդային համակարգի վառ դրսեւորումներով, ինչպիսիք են առատ քրտնարտադրությունը,բերանում չորությունը, դողը, սրտխփոցը, շնչարգելությունը:Մակերիկամներում արտադրվող ադրենալինը կտրուկ նեղացնում է անոթները `առաջացնելով գլխապտույտ եւ ուշագնացության վիճակ:

Կլաուստրոֆոբիայի առաջացման պատճառները

Կլաուստրոֆոբիան մյուս ֆոբիաների (վախերի) նման մանկուց է գալիս: Դեռեւս լիովին պարզ չեն դրա առաջացման պատճառները, սակայն ակնհայտ է, որ այն ուժեղ սթրես է, որն անկառավարելի վախի նոպա է առաջացնում: Եվ քանի որ այն հիմնականում վաղ մանկության տարիներին ապրած վախի հետեւանք է, այդ ինֆորմացիան ենթագիտակցական մակարդակ է տեղափոխվում, եւ մարդուն մնում է միայն սովորել պայքարել դրա ախտանշանների դեմ:

Կլաուստրոֆոբիայի դեմ պայքարի միջոցները

Կլաուստրոֆոբիայի դեպքում համալիր բուժում է ենթադրվում `հոգեթերապեւտի ու հոգեբանական օգնության միջամտությամբ: Հոգեթերապեւտը, իհարկե, դեղորայքային բուժում է առաջարկում (հակադեպրեսանտներ): Հոգեբանը կիրառում է մի շարք տեխնիկական հնարքներ, որոնք օգնում են նվազեցնելու մարդու հոգեվիճակի վրա վախի բացասական ազդեցությունը. դրանցից են հիպնոթիկ տրանսի վիճակը, լոգոթերապիայի մեթոդները:
Հիվանդին հիպնոթիկ վիճակի բերելով `հոգեբանը թուլացնում ու հանգստացնում է նրան, փորձում հեռացնել վախի պատճառը, ներշնչել մարդուն սեփական ուժերի նկատմամբ վստահություն: Դրանցից է սիստեմատիկ դեսենսիբիլիզացիան, որի էությունը հետեւյալն է. սովորեցնել հիվանդին թուլանալու տարբեր մեթոդներ, որոնք ինքը կարող է կիրառել ֆոբիայի նոպայի ժամանակ: Մարդն ինքը պետք է գիտակցի իր վախի աստիճանը եւ չընկնի խուճապի մեջ:

Ինչ պետք է անել նոպայի ժամանակ

Փորձեք թուլանալ, կարգավորել շնչառությունը (շնչեք քթով `ուշադրությունը սեւեռելով օդի անցուղիների վրա): Խուճապի մի մատնվեք` դեսուդեն կամ վերեւ նայելով, ավելի լավ է ուշադրությունը սեւեռել ձեր տեսողության դաշտում գտնվող որեւիցե օբյեկտի վրա: Պետք է սովորեք ղեկավարել ինքներդ ձեզ ու ձեր մտքերը: Պակաս կարեւոր չէ նաեւ երեւակայության գործոնը:

Սովորաբար այն հանկարծակի է առաջանում եւ նույն կերպ էլ ավարտվում է: Սակայն դա անուշադրության մատնելու պատճառ չէ: Դիմեք հոգեբանի կամ հոգեթերապեւտի, որակյալ օգնություն ստանալու համար:


Դիտումներ: 1692 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկնաբանությունները: 2
0  
2 intatep   (07.01.2024 05:12) [Նյութ]
Mauritz W, Hackl W, Winkler M, Sporn P, Steinbereithner K Anesthesia in malignant hyperthermia susceptible patients <a href=https://vpriligys.buzz>where can i buy priligy online safely</a>

0  
1 Vahe   (15.11.2011 13:44) [Նյութ]
baic asec vor nkar@ verjn a! wacko wacko wacko

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz