Համարվում է, որ եթե մարդկանց խմբում որևէ մեկը հորանջի, բոլորը կսկսեն հորանջել: Պարզվել է, որ քորն էլ է վարակիչ: Այս երևույթի պատճառը որոշեց պարզել Ուեյք Ֆորեստ բապտիստական բժշկական կենտրոնի մասնագետ Ժիլ Յոսիպովիչը: Նրա խոսքերով` բավական է ուղղակի նայել իրեն քորող մարդուն, որպեսզի ինքդ սկսես քորվել:
Յոսիպովիչի և Ալեքսանդր Պապուայուի ղեկավարած գիտնականների խումբը որոշեց պարզել, թե ինչ է կատարվում մարդու ուղեղի մեջ նման պահերին: Նրանք ուսումնասիրեցին պատկերավոր ազդակների գործողությունը 14 կամավորների վրա:
Կամավորների ձեռքին քսում էին հիստամին կամ ֆիզլուծույթ: Կամավորներից 11-ը տառապում էին ատոնիկ դերմատիտից /ԱԴ/: Այս հիվանդությունը բնորոշվում է քորով և կրկնվող ընթացքով կախված տարվա եղանակից: Այնուհետև կամավորներին ցույց էին տալիս կարճ տեսահոլովակներ, որտեղ մարդիկ կամ քորվում էին, կամ հանգիստ նստած էին: Միաժամանակ բժիշկները վերլուծում էին կամավորների պահվածքը:
Պարզվեց, որ ԱԴ-ով տառապողները քորվող մարդկանցով տեսահոլովակ դիտելու ժամանակ սկսում էին ավելի հաճախ քորել իրենք իրենց: Ստացվում է, որ քորն իրոք վարակիչ է: Այսինքն պատկերավոր ազդակներն իրոք կարող են ազդեցություն ունենալ կենտրոնական նյարդային համակարգի վրա: