Արյան կարմիր գնդիկը ապրում է միջինը 120 օր:
Մարդու մարմնի քաշի 10 %-ը բաղկացած է բակտերիաներից:
Մարդիկ միակ արարածներն են, որոնք իրենց ձեռքերի ափերին ներկանյութ չունեն:
Մարդու մարմինը կարող է գործել առանց ուղեղի:
Երեխաները սկսում են երազներ տեսնել նույնիսկ մինչև ծնվելը:
Աորտան` մարմնի ամենամեծ զարկերակը, գրեթե պարտեզի խողովակի չափ է:
Անհնար է փռշտալ բաց աչքերով:
Համային ընկալիչների կյանքը 10 օր է:
Ամեն օր ստեղծվում են 100 միլիարդ արյան կարմիր գնդիկներ:
Նյարդային ազդակները հաղորդվում են մոտ 400 կմ/ժ արագությամբ:
Ժպիտի ընթացքում մենք շարժում ենք ամենաքիչը 30 մկան:
Մեր մարմնի 70 տոկոսը բաղկացած է ջրից:
Մարդու օրգանիզմը օրվա ընթացքում արտադրում է 1 լիտր թուք:
Արյան կարմիր գնդիկը կարող է շրջանառվել մեր մարմնով մեկ 20 վայրկյանի ընթացքում:
Փռշտոցից առաջանում է 166 կմ/ժ արագությամբ օդային հոսանք, իսկ հազից 100 կմ/ժ:
Մեր սիրտը օրական բաբախում է գրեթե 100000 անգամ:
Մեր արյունը 96558 կմ երկարությամբ ուղի է անցնում:
Մեր թոքերը ամեն օր շնչում են գրեթե 2 միլիոն լիտր օդ, առանց նույնիսկ մտածելու:
Երբ մենք որևէ բանի ենք դիպչում, մենք մեր ուղեղին ուղարկում 124 մղոն/ժ արագությամբ հաղորդագրություն ենք ուղարկում:
Մեր քիթը մեր սեփական օդակարգավորիչ համակարգն է. այն տաքացնում է սառը օդը, սառեցնում տաք օդը և մաքրում փոշին:
Համարվում է, որ անհատն իր ամբողջ կյանքի ընթացքում շնչում է գրեթե 29030 կգ փոշի:
Մեկ անհատի մաշկի վրա ապրող օրգանիզմները ավելի շատ են, քան ամբողջ երկրի մակերեսի վրա ապրող անհատները:
30 տարեկանից հետո մարդիկ քիչ-քիչ սկսում են փոքրանալ չափսերով:
Մեր մարմնում բավականաչափ երկաթ կա` պատրաստելու համար այնպիսի մի մեխ, որը կկարողանա մեր մարմնի կշիռը պահել:
Թոքերի մակերեսը հավասար է թենիսի կորտերի մակերեսին:
Շատերը կորցնում են իրենց համային ընկալիչների 50%-ը 60 տարեկան հասակում:
Մարդու մարմնում եղած ածխաջուրը բավական է 9000 արճիճի մատիտ լցնելու համար:
Մարդու մաշկի 3 սմ քառակուսին պարունակում է 625 քրտնագեղձ: