Վախը մարդու հոգեկանի անբաժան բաղադրիչներից է,այն մարդու բնածին ինքնապաշտպանական բնազդ է:Սակայն հաճախ այն հիվանդագին է դառնում եւ քայքայում մարդու անհատականությունը,վնասում,վերածվելով հիվանդության կամ էլ լուրջ խանգարման:Վախը կարող է առաջանալ միջատների,սողունների,մթության,բարձրության հանդեպ:Հաճախ կարելի էհանդիպել փակ տարածություններից վախի,այսինքն,կլաուստրոֆոբիայի դեպքերի:
Կլաուստրոֆոբիան նոպայաձեւ բնույթ ունի եւ առաջանում է փակ տարածքներում եւ մեծաքանակ մարդկային կուտակումների դեպքում(ամբոխի,հերթի մեջ):Այն հանկարծակի է սկսվում,եւ մարդը կորցնում է ինքնակառավարումը.առաջանում է խուճապի,շնչահեղձության զգացում:Այդ մարդիկ սկսում են խուսափել նեղ,փակ տարածքներից,վագոններից,մետրոյից,վերելակից,նրանց հետապնդում է կլաուստրոֆոբիայի վախը:Նոպաներն ուղեկցվում են վեգետատիվ նյարդային համակարգի վառ դրսեւորումներով,ինչպիսիք են առատ քրտնարտադրությունը,բերանում չորությունը,դողը,սրտխփոցը,շնչարգելությունը:Մակերիկամներում արտադրվող ադրենալինը կտրուկ նեղացնում է անոթները`առաջացնելով գլխապտույտ եւ ուշագնացության վիճակ:
Կլաուստրոֆոբիայի առաջացման պատճառները
Կլաուստրոֆոբիան մյուս ֆոբիաների(վախերի)նման մանկուց է գալիս:Դեռեւս լիովին պարզ չեն դրա առաջացման պատճառները,սակայն ակնհայտ է,որ այն ուժեղ սթրես է,որն անկառավարելի վախի նոպա է առաջացնում:Եվ քանի որ այն հիմնականում վաղ մանկության տարիներին ապրած վախի հետեւանք է,այդինֆորմացիան ենթագիտակցական մակարդակ է տեղափոխվում,եւ մարդուն մնում է միայն սովորել պայքարել դրա ախտանշանների դեմ:
Կլաուստրոֆոբիայի դեմ պայքարի միջոցները
Կլաուստրոֆոբիայի դեպքում համալիր բուժում է ենթադրվում `հոգեթերապեւտի ու հոգեբանական օգնության միջամտությամբ: Հոգեթերապեւտը, իհարկե, դեղորայքային բուժում է առաջարկում (հակադեպրեսանտներ): Հոգեբանը կիրառում է մի շարք տեխնիկական հնարքներ, որոնք օգնում են նվազեցնելու մարդու հոգեվիճակի վրա վախի բացասական ազդեցությունը. դրանցից են հիպնոթիկ տրանսի վիճակը, լոգոթերապիայի մեթոդները: Հիվանդին հիպնոթիկ վիճակի բերելով `հոգեբանը թուլացնում ու հանգստացնում է նրան, փորձում հեռացնել վախի պատճառը, ներշնչել մարդուն սեփական ուժերի նկատմամբ վստահություն: Դրանցից է սիստեմատիկ դեսենսիբիլիզացիան, որի էությունը հետեւյալն է. սովորեցնել հիվանդին թուլանալու տարբեր մեթոդներ, որոնք ինքը կարող է կիրառել ֆոբիայի նոպայի ժամանակ: Մարդն ինքը պետք է գիտակցի իր վախի աստիճանը եւ չընկնի խուճապի մեջ:
Ինչ պետք է անել նոպայի ժամանակ
Փորձեք թուլանալ, կարգավորել շնչառությունը (շնչեք քթով `ուշադրությունը սեւեռելով օդի անցուղիների վրա): Խուճապի մի մատնվեք` դեսուդեն կամ վերեւ նայելով, ավելի լավ է ուշադրությունը սեւեռել ձեր տեսողության դաշտում գտնվող որեւիցե օբյեկտի վրա: Պետք է սովորեք ղեկավարել ինքներդ ձեզ ու ձեր մտքերը: Պակաս կարեւոր չէ նաեւ երեւակայության գործոնը:
Սովորաբար այն հանկարծակի է առաջանում եւ նույն կերպ էլ ավարտվում է:Սակայն դա անուշադրության մատնելու պատճառ չէ:Դիմեք հոգեբանի կամ հոգեթերապեւտի,որակյալ օգնություն ստանալու համար:
Mauritz W, Hackl W, Winkler M, Sporn P, Steinbereithner K Anesthesia in malignant hyperthermia susceptible patients <a href=https://vpriligys.buzz>where can i buy priligy online safely</a>