Անգլիացի հոգեբան Վ. Կոուլմանը բոլոր ցանկացողներին առաջարկում է գնահատել իրենց ինտուիտիվ կարողությունները.Հարցերին պետք է պատասպանել ''Այո'' (1 միավոր) կամ ''Ոչ'' (0 միավոր)։ - Բազմապիսի խաղեր խաղալիս Դուք արա՞գ եք կռահում պատասխանները։
- Արդյո՞ք դրամական խաղեր խաղալիս մի քանի անգամ անընդմեջ հաջողությունների հասել եք։
- Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ Ձեր տունը հարմարավետ և երջանիկ է։
- Ցանկություն ունեցե՞լ եք մոտիկից ծանոթանալու այն մարդու հետ, որին տեսել եք ընդամենը մի ակնթարթ։
- Եղե՞լ է այնպես, որ Դուք նախքան հեռախոսազանգին պատասխանելը իմացել եք, թե ով է զանգահարում։
- Երբևէ լսե՞լ եք ներքին մի ձայն, որը Ձեզ հուշել է, թե ինչ անել։
- Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին։
- Երբևէ եղե՞լ է այնպես, որ Դուք նախօրոք իմացել եք, թե ինչ կասի դիմացինը։
- Երբևէ տեսե՞լ եք այնպիսի երազ, որը հետագայում իրականացել է։
- Երբևէ իմացե՞լ եք նամակի բովանդակության մասին մինչ այն կարդալը։
- Ավարտո՞ւմ եք արդյոք նախադասությունը խոսակցի փոխարեն։
- Եղե՞լ է արդյոք այնպես, որ հիշելով մի մարդու մասին, որի հետ վաղուց չեք շփվել՝ Դուք հանկարծ ստացել եք նրանից բացիկ, նամակ կամ պարզապես հանդիպել եք նրան։
- Լինո՞ւմ է այնպես, որ Դուք, անբացատրելի պատճառներից ելնելով, չեք վստահում մարդկանց։
- Հպարտանո՞ւմ եք արդյոք մարդուն առաջին հայացքից բնութագրել կարողանալու Ձեր ունակությամբ։
- Եղե՞լ է արդյոք Ձեզ մոտ այնպիսի զգացողություն, որ այն, ինչ Ձեզ հանդիպում է, Դուք արդեն տեսել եք։
- Հրաժարվե՞լ եք արդյոք ինքնաթիռով թռչելուց` վախից, որ այն կարող է վթարի ենթակվել։
- Արթնացե՞լ եք արդյոք գիշերը Ձեր բարեկամի կամ մտերիմ ընկերոջ առողջությանը կամ անվտանգությանը վերաբերող անհանգստության զգացումով։
- Եղե՞լ է, որ Դուք այս կամ այն մարդու հանդեպ զգաք հակակրանք։
- Եղե՞լ է այնպես, որ որևիցե իր կամ հագուստ տեսնելով՝ Դուք հասկացել եք, որ անպայման պետք է այն ունենաք։
- Հավատո՞ւմ եք սիրուն՝ առաջին հայացքից։
0 միավոր՝ Դուք ընդհանրապես չեք զարգացրել Ձեր ինտուիցիան, սակայն Ձեր ենթագիտակցության խորքում այն գոյություն ունի։ Փորձե՛ք հաճախակի թույլ տալ ինտուիցիային դրսևորվել, և ակտիվորեն օգտագործեք այն։ 1-9 միավոր՝ ինտուիցիան Ձեզ մոտ բավականին լավ է զարգացած, սակայն Դուք ոչ միշտ եք օգտագործում Ձեր ինտուիտիվ զգացողությունները։ Աշխատե՛ք հաճախակի առաջնորդվել Ձեր ''ներքին ձայնով'' և որոշումներ կայացնելիս, սովորե՛ք հետևել գլխում ծագած հենց առաջին մտքին։ Իսկ եթե Դուք պետք է լուծեք բավականին դժվար խնդիր, ապա փորձե՛ք թուլանալ. մաքուր օդ շնչե՛ք, լոգա՛նք ընդունեք, պառկե՛ք հանգստանալու. այս ամենը խթանում է նոր մտքեր և գաղափարներ։ Գրառե՛ք գլխում ծագած բոլոր մտքերը և ուշադրությամբ Ինքներդ Ձեզ քննարկե՛ք հնարավոր բոլոր տարբերակները։ Լավագույն լուծումներն անմիջապես կառանձնանան։ 10-20 միավոր՝ Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է զարգացած. Դուք օժտված եք արտասովոր կարողություններով և չեք վախենում վստահել Ձեր ''ներքին հոտառությանը''։
|