Իսպանացի գիտնականները հայտնաբերել են, որ ծեր մարդիկ, ովքեր հաճախ են գիշերային մղձավանջներ տեսնում, պարկինսոնիզմով հիվանդանալու մեծ հավանականություն ունեն:
Բարսելոնայում գտնվող կլինիկայի նյարդաբանության բաժանմունքի աշխատակիցների անցկացրած հետազոտություններին մասնակցել էին 60 տարեկանից բաձր 43 հիվանդ` արագ քնի խանգարման հաստատված ախտորոշմամբ: Նման խանգարումներն ուղեկցվում են մշտական գունեղ մղձավանջերով, հանկարծակի շարժումներով և քնի մեջ գոռալով: Բացահայտվել է, որ 2.5 տարվա ընթավքում ախտորոշման հաստատումից հետո, մասնակիցների 30%-ի մոտ զարգացել է նյարդադեգեներատիվ հիվանդություն: Մեծ մասամբ դա եղել է պարկինսոնիզմ, ինչպես նաև նկատվել դեմենցիա:
Այսպիսով, քնի նշված խանգարումները կարող են հանդես գալ որպես նյարդադեգեներատիվ հիվանդությունների նախանշաններ, եզրափակում է Ալեքս Իրանցոյի հետազոտական խումբը: Այս աշխատանքը խստորեն կապակցված է վերջերս ամերիկյան Մեյո կլինիկայում իրականացված հետազոտությունների հետ, որոնք ցույց տվեցին, որ արագ քնի խանգարումը կարող է կանխատեսել Պարկինսոնիզմի կամ դեմենցիայի զարգացումը:
|