ԱՄՆ-ում պլաստիկ վիրաբույժը կնոջ հետույքը «վիրահատել է» ցեմենտի օգնությամբ:
Associated Press-ը հայտնում է, որ հիվանդը ցանկացել է աշխատել գիշերային ակումբում, այդ պատճառով դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը:
Կեղծ վիրաբույժը վիրահատության համար պահանջել է 700 դոլար:
Վիրահատության ժամանակ «վիրաբույժը» ներարարկումներ է կատարել, որի բաղադրության մեջ եղել է մեքենայի յուղ և ցեմենտ: Մի քանի օր հետո հիվանդի մոտ ստամոքսի շրջակայքում սկսվել են ցավեր ու վերքեր են առաջացել հետույքի վրա:
Կնոջը ստիպված կրկին վիրահատել են այլ՝ այս անգամ իրական բժիշկներ: